Վարչապետի խորհրդական. Բանակցում ենք 2 օդանավ արտադրողի հետ16 հոկտեմբերի 2019 - 18:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Airbus ընկերության պաշտպանական և տիեզերական հարցերով փոխնախագահ Լիոնել Շամփոյի և տարածաշրջանային պատասխանատու Վսեվոլոդ Կազակովի հետ: Վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իրէջում հանդիպումից մանրամասներ է հայտնել՝ ընդգծելով նաև «հայկական ավիափոխադրողների ստեղծման գաղափարի շուրջ նախագահի աջակցությամբ կայացած համաձայնությունների մասին»: «Այսօր արդեն բանակցություններ ենք վարում երկու հզոր օդանավ արտադրողների հետ, և երկուսն էլ պատրաստակամ են իրենց հնարավորությունները ներդնել մեր երկրի համար այդքան կարևոր ռազմավարական ոլորտի վերականգնման և լիարժեք գործունեության կայացման խնդրում»,- գրել է Ճաղարյանը: Airbus ընկերության ներկայացուցիչները Հայաստանում են նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով: Նրանք ցանկություն են հայտնել հայաստանյան հանդիպումների ընթացքում ծանոթանալ համագործակցության հեռանկարներին, շուկայի հնարավորություններին: Նախագահի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հնարավոր համագործակցությանը բարձր տեխնոլոգիական ոլորտում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |