Վանեցյանի դեմ Իոաննիսյանի բողոքը մերժվել է. Քրգործ չի հարուցվի17 հոկտեմբերի 2019 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել է «Իրազեկ քաղաքացիներ» միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի բողոքն ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ, հայտնում է Aysor. am-ը: Դատավոր Ֆարխոյանը դատական նիստի ավարտին հայտարարել է, որ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել։ Իոաննիսյանը բողոքարկել էր Հատուկ քննչական ծառայության որոշումը, որով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ քրեական գործ չէր հարուցվել։ Իոաննիսյանի բողոքի հիմքում «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանի գրառումն էր, որտեղ նշված էր, թե Արթուր Վանեցյանի ընտանիքը ծաղկի բիզնես ունի: Եթե դատարանը բավարարեր Իոաննիսյանի բողոքն ընդդեմ Արթուր Վանեցյանի, ապա ՀՔԾ-ն պետք է քրեական գործ հարուցեր Արթուր Վանեցյանի նկատմամբ՝ պաշտոնեական դիրքն ու լիազորությունները չարաշահելու դեպքի առիթով։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |