Բրեգովիչն Ամանորի գիշերը համերգ կտա Երևանում18 հոկտեմբերի 2019 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Հայտնի երաժիշտ Գորան Բրեգովիչը Նոր տարվա գիշերը համերգ կտա Երևանում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Համերգը տեղի կունենա Հանրապետության հրապարակում: Բրեգովիչն առաջին անգամ համերգ է տվել Հայաստանում 2010-ին «Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնի շրջանակում:Ծրագիրը կոչվում էր «Ալկոհոլ»:Այն ժամանակ նա ասել էր. «Ես սկսեցի հպարտանալ ինձնով, երբ տեսա, թե որքան երկրպագուներ ունեմ Հայաստանում»:2012-ին նա համերգ է տվել Երևանում իր «Հարսանիքների և թաղումների նվագախմբի» հետ: Գորան Բրեգովիչը հայտնի երաժիշտ է և երգահան։ Հանդիսանում է Էմիր Կուստուրիցայի գրեթե բոլոր հանրահայտ ֆիլմերի երաժշտության հեղինակը, որոնց թվում են «Սև կատու, սպիտակ կատու», «Գնչուների ժամանակը», «Արիզոնյան երազանք», «Անդերգրաունդ» ֆիլմերը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ Պետդեպը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնելու` Ղազախստանի առաջարկը «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից»,–ասել են Պետդեպից Սուրեն Պետրոսյան. ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են Նա նշել է, որ որ ՔՊ-ի որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեցողներից 4-5 հոգի են կոնտակտի դուրս եկածները Հունիսի 1–ից Վրաստան մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է բժշկական ապահովագրություն ունենա Կարգազանցների համար նախատեսվում է տուգանք Ըստ ԻՔՄ հաշվարկի՝ մայիսի 9–ի հանրահավաքին մոտ 32,000 մարդ է մասնակցել Հաշվարկն արվել է աերոնկարահանման միջոցով |