Գյուլբուդաղյանցը հրաժարական է տվել ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Գյուլբուդաղյանցը հրաժարական է տվել ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարական է տվել։ Տեղեկությունն այդ մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում հաստատեցին ՀՖՖ-ում իր աղբյուրները։

Արմեն Գյուլբուդաղյանցը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ է նշանակվել 2018-ի հոկտեմբերի 7-ին: Մինչ այդ նա գլխավորել է Հայաստանի երիտասարդական հավաքականը: Մարզչական կարիերայի ընթացքում Գյուլբուդաղյանցն աշխատել է նաեւ «Բանանցում», «Իմպուլսում», «Ալաշկերտում», «Փյունիկում», Իրանի «Գոլ Գոհար» և «Փադիդեհ» ակումբներում:

Ֆուտբոլի ազգային ընտրանին վերջին արտագնա խաղերում դժգույն խաղ է ցուցարդել՝ ոչ ոքի խաղալով Լիխթենշթեյնի հետ ու պարտվելով Ֆինլանիային։

 Ուշագրավ
100 լավագույն շախմատիստների թվում են նաև Հայաստանի հավաքականի ևս 2 ներկայացուցիչ
Հայաստանի հավաքականի մյուս անդամ Արա Աղանյանը նույն քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել
Մարկոս Պիզելին խոսել է Հայաստանի հավաքականում անցկացրած 11 տարվա մասին