Մխիթարյանը չի մասնակցի «Ռոմա»-«Սամպդորիա» հանդիպմանը

Մխիթարյանը չի մասնակցի «Ռոմա»-«Սամպդորիա» հանդիպմանը

PanARMENIAN.Net - Իտալական «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի իր ակումբի հանդիպմանը «Սամպդորիայի» հետ: Այդ մասին ասվում է «Ռոմայի» պաշտոնական կայքում:

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել սեպտեմբերի 29-ին Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրի «Լեչե»-«Ռոմա» հանդիպման ժամանակ: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը, վնասվածք ստանալով, լքել էր խաղադաշտը։

Մխիթարյանը չի մասնակցել նաև ՀՀ հավաքականի հանդիպումներին Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հետ, իսկ վերականգման ավելի հստակ ժամկետները պարզ կլինեն կրկնակի հետազոտությունից հետո։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---