Կրասնոյարսկում ամբարտակի վթարի հետևանքով 15 մարդ է զոհվել

Կրասնոյարսկում ամբարտակի վթարի հետևանքով 15 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Շետինինո բնակավայրում ոսկու հանքի պատվարի փլուզման հետևանքով 15 մարդ է զոհվել։

Եվս 12 մարդ հոսպիտալացվել է, 13-ի ճակատագիրն անհայտ է, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

Հանքի տեխնոլոգիական ջրամբարի պատվարի փլուզումը բերել է 2 վագոն-տնակի հեղեղմամբ։ Ըստ ՏԱՍՍ աղբյուրի, առաջացել է մինչև 4 մետր բարձրությամբ ալիք։

Ընդամենը վագոն-տնակներում 74 մարդ էր ապրում, իսկ հանքին կից բնակավայրում՝ 180 մարդ։

Տեղի իշխանությունները հայտարարել են բնակավայրն էվակուացնելու մասին։

 Ուշագրավ
Բաբաքյար լեռը ՀՀ, Վրաստանի և Ադրբեջանի սահմանների հատման վայր է
Ծառուկյանը պատռել էր ծանուցումը
Դերասանը հայտնի է Կլոդ Զիզիի «Հրեշը», Ֆրանսիս Վեբերի «Խաղալիքը», Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը. 20 տարի անց» ֆիլմերում երկրորդ պլանի դերերով