Փաշինյան. Կրթությունը շարունակական պրոցես է և երկրի ռազմավարական տեսլականի մաս21 հոկտեմբերի 2019 - 10:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կրթությունն անհրաժեշտ է դարձնել ազգային ապրելակերպ: Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևանում ընթացող «Կրթություն բոլորի համար» ամենամյա եռօրյա համաժողովի ընթացքում՝ ընդգծելով, որ կրթությունը շարունակական պրոցես է և երկրի ռազմավարական տեսլականի մաս: «Սա ասելով նկատի ունենք, որ մարդու կրթությունը պետք է շարունակվի իր ողջ կյանքում, մեզնից յուրաքանչյուրի կրթական մակարդակը ամեն հաջորդ օր մի փոքր ավելի բարձր պետք է լինի, քան նախորդ օրը»,- նշել է Փաշինյանը: Համաժողովը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ, նախորդ անգամ անցկացվել է Նեպալում։ 75 երկրից եկած 450 ներկայացուցիչ, ականավոր պատվիրակներ ողջ աշխարհից։ Հայաստանում են Լիխտենշտեյնի արքայադուստր Տատյանան, «Աշխարհի լավագույն ուսուսիչ» 2019թ․ տիտղոսակիր Փիթեր Թաբիչին, Համաշխարհային բանկի կրթության գլոբալ պրակտիկայի Եվրոպայի ևԿենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավարի Հարրի Փաթրինոսը։ Համաժողովին ելույթով հանդես են գալու «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի գործադիր տնօրեն և համահիմնադիր Ուենդի Քոփը, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն և հիմնադիր Լարիսա Հովհաննիսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխության դափնեկիր Փիթեր Թաբիչին։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |