Չինաստանն առաջին անգամ գերազանցել է ԱՄՆ-ին մեծահարուստների քանակով21 հոկտեմբերի 2019 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Չինաստանն առաջին անգամ գերազանցել է ԱՄՆ-ին մեծահարուստների քանակով: Այդ մասին ասվում է Global Wealth Report от Credit Suisse զեկույցում, որը հրապարակվել է շվեյցարական բանկի կայքում: Ըստ հետազոտության, 2019-ի կեսի տվյալներով աշխարհի մեծահարուստների առաջին 10 տոկոսի մեջ Չինաստանի քաղաքացի է 100 մլն մարդ: Իսկ ԱՄՆ-ում այդ կարգին է դասվում 99 մլն մարդ, գրում է ՌԲԿ-ն: «Անկախ ԱՄՆ և Չինաստանի միջև առևտրային տարաձայնություններից, վերջին 12 ամսում երկու երկրները մեծ հաջողությունների են հասել բարեկեցության բարելավման տեսակետից՝ $3,8 տրլն և $1,9 տրլն համապատասխանաբար»,-ասվում է զեկույցում: Ըստ Credit Suisse-ի, ԱՄՆ-ն առաջ է Չինաստանից միլիոնատերերի ընդհանուր քանակով՝ ԱՄՆ-ում 18,6 մլն միլիոնատեր կա, իսկ Չինաստանում՝ միայն 4,4 մլն: Ընդհանուր առմամբ, ըստ բանկի փորձագետների, 2019-ին 2018-ի համեմատ միլիոնատերերի քանակն աճել է ավելի քան 1 միլիոնով՝ 45,6-ից մինչև 46,8 մլն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԿԳՄՍՆ․ «Վերջին դաս»-ը կազմակերպելիս բացառել դրամահավաքը Վերջին դասը նախատեսված է մայիսի 24-ին և 25-ին ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Նրանք կարևորել են ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը Մարքեթինգային ընկերության հիմնադիրը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավելի վաղ Պետոյանը նշանակվել էր քաղաքապետի խորհրդական |