Վարչապետ. Մինչև 2019-ի ավարտը մոտ 500 հզր տնկի պետք է տնկվի (վիդեո) 22 հոկտեմբերի 2019 - 11:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով «Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» համաժողովում, հայտարարել է, որ Հայաստանը տևական ժամանակ է կանգնած է անտառային տարածքների կենսունակության անկման մարտահրավերի առաջ: Վարչապետը, կարևորելով Հայաստանում անտառվերականգնման գործընթացը, հավելել է, որ կառավարությունը 424 միլիոն դրամ է հատկացրել մինչև 2019-ի ավարտը 140 հա տարածքի վրա մոտ 500 հազար տնկի տնկելու համար: «Անտառային տարածքների կենսունակության անկման երևույթը ծնվել է ՀՀ անկախության առաջին իսկ տարիներին ի հայտ եկած մի շարք խնդիրների պատճառով, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում, դրան որպես որոշիչ գործոն հետագայում ավելացել է կլիմայի փոփոխության գլոբալ միտումը»,- ասել է Փաշինյանը: Հոկտեմբերի 16-ին «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. փոխակերպելով բանականությունը» համաժողովում ունեցած իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Մեր կառավարությունը շատ ամբիցիոզ մի ծրագիր է մշակել, որը պիտի իր գագաթնակետին հասնի 2020 թվականի հոկտեմբերի 10-ին: Այդ օրը մենք պլանավորում ենք Հայաստանի Հանրապետությունում տնկել 10 մլն ծառ 10-րդ ամսի 10-րդ օրը, որը կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ և Հայաստանի Հանրապետությունում»։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |