«Արվեստում». Համաշխարհային կերպարվեստի գլուխգործոցների միջոցով երեխաները կծանոթանան շրջակայքի հետ22 հոկտեմբերի 2019 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Գրքերի հրատարակչությամբ և միջոցառումների կազմակերպմամբ երեխաների մշակութային և սոցիալական կրթությամբ զբաղվող «Դիլիմ» կազմակերպության հեղինակած «Արվեստում» մատենաշարը բաղկացած է 4 գրքից` «Առաջին բառերն արվեստում», «Կենդանիներն արվեստում», «Գույներն արվեստում», «Թվերն արվեստում»: Գրքերի նպատակն է համաշխարհային կերպարվեստի գլուխգործոցների միջոցով երեխաներին ծանոթացնել շրջակա առարկաների և երևույթների հետ: Յուրաքանչյուր գրքում 10 գեղանկար է, որոնցից 2-ը հայ գեղանկարիչների կտավներ են: Գրքերը եռալեզու են` հայերեն, անգլերեն, ռուսերեն:
«Արվեստում» մատենաշարը երաշխավորված է միջազգային այնպիսի մասնագետների կողմից, ինչպիսիք են Ֆրանսուա Բարբ Գալը (ֆրանսիացի գրող և արվեստաբան, «Ինչպե՞ս խոսել երեխաների հետ արվեստի մասին» և այլ գիտական գրքերի հեղինակ), Նատալյա Գոմբերգը (մանկական հոգեբան, Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանի գեղագիտական կրթության բաժնի առաջատար մեթոդաբան), Անի Ավագյանը (Հայաստանի ազգային պատկերասրահի գիտակրթական բաժին ղեկավար, Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ): «Արվեստում» մատենաշարի նպատակն է վաղ հասակից երեխաներին հաղորդակից դարձնել արվեստի հետ, որը զարգացնում է նրանց երևակայությունը, ստեղծարար միտքը և գեղեցիկի ընկալումը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |