Ավիատոմսերը Եվրոպայում կթանկանան

Ավիատոմսերը Եվրոպայում կթանկանան

PanARMENIAN.Net - Եվրամիության երկրները սկսել են կլիմայի հարկ սահմանել, որը կանդրադառնա բյուջետային ավիաընկերությունների գործունեության վրա՝ զրկելով նրանց էժան ավիատոմսեր վաճառելու հնարավորությունից, հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան:

Նշվում է, որ իշխանությունները նման որոշում են կայացրել դրդելու համար զբոսաշրջիկներին ընտրել տրանսպորտի այլընտրանքային միջոցներ

2020-ի ապրիլից նոր հարկը կգանձվի Գերմանիայում: Ըստ նոր քաղաքականության, ներքին կամ եվրոպական ուղղություններով թռիչքների դեպքում՝ մինչև 2,5 հազար կմ հեռավորությամբ, թանկացումը կկազմի 15 տոկոս: Նախկին 7,5 եվրոյի փոխարեն կգանձվի 13,03 եվրո, հայտնում է Lenta.ru-ն:

Միևնույն ժամանակ, այն զբոսաշրջիկները, որոնք կհատեն մինչև 6 հազար կմ, ստիպված կլինեն 33 եվրո վճարել 23,4-ի փոխարեն, իսկ ավելի հեռավոր թռիչքների դեպքում՝ 59,4 եվրո 42,1-ի փոխարեն: Այդ գումարները կվճարեն բոլոր ուղևորները, որոնք կթռչեն Գերմանիայից, բացի տարանցիկ ուղևորներից:

Նշվում է նաև, որ հարկից ստացված եկամուտը կազդի երկաթուղային տոմսերի գների նվազեցման վրա: Ակնկալվում է, որ Գերմանիայում գնացքով ուղևորությունները 10 տոկոսով կէժանանան:

Գերմանիայից բացի 2020-ից կլիմայի հարկ կգանձվի Ֆրանսիայում՝ 1,5-18 եվրո: 2021-ից նմանատիպ հարկ կգանձեն Նիդերլանդները, իսկ 2018-ից՝ Շվեդիան:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---