ԱԱԾ պետի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքականացնող օրինագիծը չի ընդունվել

ԱԱԾ պետի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքականացնող օրինագիծը չի ընդունվել

PanARMENIAN.Net - ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի համար պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջներ սահմանող օրինագիծը չի ընդունվել:

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը քվեարկության էր դրվել երկրորդ ընթերցմամբ։Այն ուղարկվել է գրավոր առաջարկների ստացման փուլ:

Օրինագծով նախատեսվում էր ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները դասել քաղաքական պաշտոնների շարքին:

Ըստ գործող կարգի ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկում են ներառված:

Օրինագիծը ներկայացրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---