Նիկարագուայի ԱԳՆ. Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի ճանաչումը կնպաստի հակամարտության դադարեցմանը Կովկասում 1 նոյեմբերի 2008 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Նիկարագուայի ԱԳՆ ղեկավար Սամուել Սանտոս Լոպեսը հուսով է, որ իր երկրի աջակցությունը Ռուսաստանին Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչման հարցում կնպաստի հակամարտության դադարեցմանը Կովկասում: «Մենք ուրախ ենք, որ հարաբերությունները Ռուսաստանի եւ Նիկարագուայի միջեւ գնալով մերձենում են տարբեր ոլորտներում, մենք նաեւ Ռուսաստանի կողմն էինք Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչման հարցում: Մենք հուսով ենք, որ դա կարեւոր պահ էր վերջ դնելու համար զանգվածային սպանություններին, որոնք այնտեղ կատարվում էին եւ թույլ տալու համար այդ ժողովրդներին անկախություն եւ ազատություն ունենալ: Մենք հուսով ենք, որ դա կօգնի բազմակողմ մոտեցում հաստատել խաղաղության հանդեպ»,-ասել է Նիկարագուայի ԱԳՆ ղեկավարը շաբաթ օրը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան սեպտեմբերի սկզբին պաշտոնական հրամանագիր է ստորագրել Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչման վերաբերյալ: Նիկարագուան Ռուսաստանից հետո առաջին պետությունն էր, որ ճանաչեց կովկասյան այդ հանրապետությունների անկախությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |