Զանգվածային ցույցերի պատճառ դարձած՝ Հոնկոնգից Չինաստան արտահանձնելու մասին օրինագիծը հետ է կանչվել

Զանգվածային ցույցերի պատճառ դարձած՝ Հոնկոնգից Չինաստան արտահանձնելու մասին օրինագիծը հետ է կանչվել

PanARMENIAN.Net - Հոնկոնգի իշխանություններն օրենսդիր ժողովից պաշտոնապես հետ են կանչել օրինախախտ կամ հետախուզության մեջ գտնվող անձանց Չինաստանին արտահանձնելու մասին նախագիծը, հայտնում է Reuters-ը։

Հոնկոնգի իշխանություննեի՝ Չինաստան արտահանձնումներն օրինականացնելու առաջարկությունը 2019-ի ամռանը հանգեցրել էր բողոքի զանգավածային ցույցերի: Բողոքի ցույցերի միլիոնավոր մասնակիցները պահանջում էին օրենքի նախագծից հրաժարվել՝ վախենալով, որ Պեկինն այս նախագծով կկարողանա ազդել ինքնավար տարածաշրջանի դատական համակարգի վրա:

Սեպտեմբերի 4-ին արդեն հայտարարվել էր, որ օրենքի նախագիծը հետ է կանչվելու, սակայն այդ ժամանակ արդեն բողոքի ակցիաները շարունակող ցուցարարների պահանջները ընդլայնվել էին:

Ցուցարարները պահանջում էին ընտրական համակարգի ժողովրդավարացում, Հոնկոնգի վարչակազմի ղեկավարի ուղիղ ընտրություն, բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալված քաղաքացիների ազատ արձակում և հետաքննություն՝ ոստիկանության կոշտ գործողությունների առիթով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---