ՔԿ-ից Ծառուկյանին այլևս ծանուցում չեն ուղարկում![]() 24 հոկտեմբերի 2019 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Գագիկ Ծառուկյանը, Աբովյանի քաղաքապետի ընտրություններից առաջ ՔՊ կուսակցության թեկնածուի շտաբներից մեկի պետ Վահան Սարիբեկյանի մեքենան հրկիզելու փաստի առթիվ, 2 անգամ որպես վկա հրավիրվել և չի ներկայացել հարցաքննության՝ մի անգամ պատռելով ծանուցումը: Դրանից հետո Ծառուկյանին նոր ծանուցում չի ուղարկվել: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ նշելով, որ այդ գործով նախաքննությունը շարունակվում է: Հարցին, թե 2019-ի հունիսին Հարությունյանը չէր հերքել, որ ծանուցմանը չարձագանքելու դեպքում բերման ենթարկելու մասին որոշում կարող է կայացվել՝ Հարությունյանն արձագանքեց.«Նախաքննական մարմնի՝ քրեական գործի շրջանակում նման որոշում կայացվելու դեպքում հանրությանը կիրազեկենք, դեռ չենք իրազեկել, հետևապես չկա նման որոշում»: Հունիսի 8-ին՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններից ժամեր առաջ հրկիզվել էր «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի մեքենան և տան մի հատված։ Գագիկ Ծառուկյանն այս գործով երկու անգամ են կանչել հարցաքննության: Առաջին անգամ Ծառուկյանը պատռել էր հարցաքնոնւթյան ներկայանալու ծանուցումը, երկրորդ անգամ՝ չէր գնացել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |