Էրդողանն ԱՄՆ-ից պահանջել է Թուրքիային հանձնել քրդերի հրամանատարին25 հոկտեմբերի 2019 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետական թուրքական TRT հեռուստաընկերության եթերով ԱՄՆ-ից պահանջել է Անկարային հանձնել Սիրիայի քրդական ուժերի հրամանատարներից Ֆերհադ Աբդի Շահինին, ով ամերիկյան զորքերի շրջանում հայտնի է գեներալ Մազլում Քոբանի անունով: «ԱՄՆ-ն մեզ պետք է հանձնի Մազլում կեղծանվամբ ահաբեկիչին, ով ներառված է առավել վտանգավոր ահաբեկիչների ցուցակում։ Կարծում եմ, որ մեր արդարադատության նախարարությունն էլ այս ընթացքում գրավոր հարցում կանի և կպահանջի Թուրքիային հանձնել նրան։ ԱՄՆ-ն պետք է նրան մեզ տա»,-ասել է Էրդողանը՝ դատապարտելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի նախագահը կապ է պահպանում Մազլում Քոբանիի հետ, հայտնում է Ermenihaber-ը։ Էրդողանը նաև դատապարտել է այն երկրներին, որոնք կապ են ունեցել հիշյալ քուրդ հրամանատարի հետ։ Թուրքիայի ղեկավարը հիշեցրել է, որ 1997-ին Թուրքիան կարողացավ հասնել քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի արտահանձմանը։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Twitter-ի էջում հայտնել էր, որ գոհ է մնացել Ֆերհադ Աբդիի հետ ունեցած հեռախոսազրույցից։ «Ինձ իրոք դուր եկավ գեներալ Մազլում Աբդիի հետ զրույցը։ Նա գնահատում է այն, ինչ մենք արեցինք, իսկ ես գնահատում եմ այն, ինչ արեցին քրդերը։ Հավանաբար եկել է ժամանակը, որ քրդերը շարժվեն դեպի նավթային պաշարներով հարուստ շրջան»,-գրել է ԱՄՆ-ի նախագահը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՀՀ-ն ու Հունգարիան տնտեսական գործակցության մասին համաձայնագիր են կնքել Միրզոյանը Բուդապեշտում է պաշտոնական այցով Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել, տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»,–հավելել է նա Մետրոն ավելի շուտ կսկսի աշխատանքը և ավելի ուշ կավարտի Գրաֆիկի փոփոխությունը կլինի մայիսի ն13–ից |