ՌԴ ռազմական ոստիկանությունը հեռացնում է քրդերին թուրք-սիրիական սահմանից![]() 28 հոկտեմբերի 2019 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ռազմական ոստիկանությունն օգնում է հեռացնել քրդական ինքնապաշտպանական ջոկատները թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա: Այդ մասին հայտնել է Հակամարտ կողմերի հաշտեցման կենտրոնի պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ռոմանենկոն: Նա նշել է, որ ռուսները գործում են Սիրիայի տարածքում թուրքական «Խաղաղության ակունք» ռազմական գործողության գոտուց դուրս: Քրդերի նահանջին աջակցություն կցուցաբերվի մինչև հոկտեմբերի 29-ի 18:00-ն: «Դրանից հետո կսկսվի 10 կմ խորությամբ համատեղ ռուս-թուրքական պարեկությունը՝ գործողության շրջանից դեպի արևմուտք և արևելք, Ղամիշլիից բացի»,-ասել է Ռոմանենկոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Բոլոր քրդական ստորաբաժանումները պետք է լքեն Մանբիջն ու Թալ Ռիֆաթը: Ռուսական կողմը գործում է ըստ Մոսկվայի և Անկարայի միջև գործող Փոխըմբռնման հուշագրի, որը հոկտեմբերի 22-ին Սոչիում ստորագրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Բանակցությունների համար առիթ է հանդիսացել իրավիճակի սրումը Սիրիայում քրդերի դեմ թուրքերի ռազմական գործողության արդյունքում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |