Արարատ Գրիգորյանը՝ Վայոց ձորի մարզպետ

Արարատ Գրիգորյանը՝ Վայոց ձորի մարզպետ

PanARMENIAN.Net - Կառավարության հոկտեմբերի 31-ի նիստում որոշվել է Վայոց ձորի մարզպետ նշանակել Արարատ Գրիգորյանին: Որոշումը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Ավելի վաղ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել:

Արարատ Գրիգորյանն ասել է, որ ծանոթ է մարզի խնդիրներին և շնորհակալություն է հայտնել վստահության համար:

Վայոց ձորի նախկին մարզպետը հրաժարական էր տվել Եղեգնաձորում տեղի ունեցած միջադեպից հետո, որի ժամանակ ծեծի էր ենթարկվել և անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխվել ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանը։ Ըստ ԶԼՄ-ների, Վայոց ձորի մարզպետն ու օգնականը ներկա են եղել միջադեպին: Օգնականը կալանավորվել է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---