Սևազգեստ մայրերից մեկը ջուր է շփել քննիչի վրա (վիդեո)

Սևազգեստ մայրերից մեկը ջուր է շփել քննիչի վրա

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի անդամների և քննիչների հետ հանդիպման ժամանակ սևազգեստ մայրերից Իրինա Ղազարյանը ջուր է շփել քննիչներից մեկի վրա: Այս մասին հաղորդում է Hraparak.am-ը՝ հավելելով, որ միջադեպից հետո սևազգեստ մայրերի և Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության աշխատակիցների հետ քննարկումն այդպես էլ չի կայացել:

Իրինա Ղազարյանի որդին պաշտոնական վարկածով մահացել է գլխուղեղի ուռուցքից, սակայն վերջինիս համոզմամբ՝ որդուն ծեծի են ենթարկել, ինչն էլ հանգեցրել է մահվան:

Ըստ տեղեկության՝ քննիչն ասել է, որ վերջինիս որդին ոչ թե արժանացել է սև բերետի, այլ պարզապես ընդառաջել են մոր խնդրանքը: Տեսանյութը դռնփակ քննարկումից է:

Հոկտեմբերի 31-ին տարբեր տարիներին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ բոլոր նրանք, ովքեր կոծկել են բանակում զոհված զինծառայողների գործերը, հերթով հեռանալու են: ԱԺ փոխնախագահի հետ զրույցում զինվորների ծնողները նշել էին, որ քրեական գործերը կոծկած բոլոր անձինք և կառույցները թաթախված են հանցանքի մեջ և չեն կարող արդար դատաքննություն իրականացնել ու բացահայտել իրենց որդիների մահվան գործերը։Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների վարչության պետ Արթուր Մելիքյանը հոկտեմբերի 31-ին ԱԺ-ում ասել էր, որ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերը չեն կոծկվել, իրեղեն ապացույցները չեն ոչնչացվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---