Ալեքսանյանն ու Dolce&Gabbana-ի մատակարարն Իտալիա հագուստ կարտահանեն

Ալեքսանյանն ու  Dolce&Gabbana-ի մատակարարն Իտալիա հագուստ կարտահանեն

PanARMENIAN.Net - Նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Տեքստիլի»՝ իտալական «Սարտիսի» հետ համատեղ գործարկված «Սարտեքս» կարի ֆաբրիկան իր ողջ արտադրանքն արտահանելու է Իտալիա։

«Սարտիս»-ը զբաղվում է MaxMara, Moncler, Peuterey, Dolce&Gabbana, Dainese և այլ հանրահայտ բրենդների հագուստի արտադրությամբ:

Գործարանի հանդիսավոր գործարկումը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու իշխանության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, կարի արտադրամասերում ներկայում ստեղծվել է 1000 նոր աշխատատեղ, սակայն առաջիկայում այդ թիվը նախատեսվում է հասցնել 3 հազարի: Ֆաբրիկաներում արտադրվելու են բաճկոններ, կաշվի կտոր, գործված հագուստ:

2020 թվականին «Ալեքս տեքստիլ»-ը նախատեսում է Արտաշատում բացել տնային տեքստիլի և սրբիչի արտադրություն, ինչպես նաև ևս մեկ կարի ֆաբրիկա: Ընդհանուր առմամբ նախատեսվում է ստեղծել ևս 1500 նոր աշխատատեղ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---