Jamiroquai-ի համերգի տոմսեր դեռ կան վաճառքում 6 նոյեմբերի 2019 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-ին Երևանում տեղի կունենա հայտնի բրիտանական Jamiroquai խմբի համերգը: Համերգը կսկսվի 19:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Թեև մինչ համերգի սկիզբը ընդամենը մի քանի ժամ է մնացել, սակայն բրիտանական ջազ-ֆանքի և Էյսիդ ջազի վառ ներկայացուցիչ համարվող խմբի ելույթի տոմսեր դեռ կարելի է գնել: Տոմսերը կարելի է ձեռք բերել Silk Note փառատոնի կայքում, որի շրջանակում Երևանում մի շարք նշանակալի միջոցառումներ կանցկացվեն: Ամենամատչելի տոմսերն արդեն սպառվել են, սակայն համեմատաբար մատչելիներից մնացել են 20,000 դրամ արժողությամբ տոմսերը: Կան նաև 25-40,000 դրամանոց տոմսեր: Jamiroquai խումբն իր կարիերայի ընթացքում թողարկել է 9 ալբոմ, վաճառել է 30 մլն սկավառակ և ստացել բազում մրցանակներ, այդ թվում «Գրեմմի»: Խումբն առաջին անգամ է Հայաստանում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է Աֆեյան․ Պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերի ցավը սգալը՝ ժամանակն է քայլեր ձեռնարկել Քայլեր ձեռնարկելու կոչն ընդգծում է վայրագությունների նմանությունները, որոնք տեղի են ունեցել 109 տարի առաջ և կրկնվում են այսօր. |