Խորխե Իգլեսիաս. Էնրիկե Իգլեսիասը կարող է ՀՀ գալ 2020-ին

Խորխե Իգլեսիաս. Էնրիկե Իգլեսիասը կարող է ՀՀ գալ 2020-ին

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ երգիչ Էնրիկե Իգլեսիասը 2020-ին կարող է գալ Հայաստան։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նրա եղբայրը՝ Խորխե Իգլեսիասը։

Խորխե Իգլեսիասը, որն իր Berin Iglesias Art ընկերության միջոցով համագործակցում է Silk Note փառատոնի հետ, նշել է, որ խոսել են Էնրիկե Իգլեսիասի հետ և փորձում են հասկանալ՝ ինչպես նրա գրաֆիկում կարող են տեղավորել Silk Note 2020-ը, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Berin Iglesias Art կազմակերպությունը մասնաճյուղ է բացում Հայաստանում։ Փորձելու է հայ արտիստներին ներկայացնել արտասահմանում և արտասահմանցիներին Հայաստանում։

 Ուշագրավ
Կինոփառատոնը պետք է կայանար մայիսի 12-23-ը
Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստնում նշվում է գիրք նվիրելու օրը
Կինոշուկան իր մեծությամբ և հնարավորություններով աշխարհում երրորդն է
Ավելի վաղ նման արդյունք է գրանցել էր միայն Քրիսթոֆեր Քրոսը