Իրանում երկրաշարժից 5 մարդ է զոհվել. Ցնցումները զգացվել են նաև ՀՀ-ում![]() 8 նոյեմբերի 2019 - 10:14 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 02:47-ին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.9 մագնիտուդով երկրաշարժ՝ Իրանի՝ Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ, ՀՀ Մեղրի քաղաքից 210 կմ հարավ-արևելք: Այս մասին հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ, երկրաշարժի օջախի խորությունը՝ 10 կմ: Զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը ճշտվում է: «Ինտերֆաքս»-ը գրում է, որ երկրաշարժի հետևանքով մահացել է 5 մարդ, տուժել՝ շուրջ 120-ը: Ըստ ԱԻՆ հաղոդրագրության՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Գորիս քաղաքներում՝ 4, Վայոց ձորի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում՝ 3-4, Արարատի Արարատ քաղաքում և Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |