Միլլենիալների սերնդին վաղաժամ մահ ու գործազրկություն են գուժում![]() 8 նոյեմբերի 2019 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Միլլենիալների սերունդը՝ 1981-1996թթ. ծնվածներն, ավելի արագ են կորցնում առողջությունը, քան նախորդ՝ X սերնդի ներկայացուցիչները: Այդ մասին ասվում է Moody's Analitycs հետազոտության մեջ: Նշվում է նաև, որ մահացությունը միլլենիալների շրջանում 40 տոկոսով ավելի է: Այդ սերնդի հիմնական խնդիրները փորձագետները համարում են հիպերտոնիան, ծանր դեպրեսիան, խոլեստերինի բարձր մակարդակը, ինքնասպանությունների բարձր ցուցանիշն ու մահը թմրանյութերի մեծ դոզաներից: Նշվում է նաև, որ միլլենիալների թույլ առողջության պատճառով առաջիկա տարիներին առողջապահության ծախսերն աճելու են, իսկ բուժումն ավելի թանկ կլինի, քան այդ տարիքում X սերնդի ներկայացուցիչների դեպքում էր: Ըստ մասնգետների, առողջական խնդիրների պատճառով միլլենիալները չեն կարողանա անհրաժեշտ արդյունավետությամբ աշխատել, իսկ շատերին հիվանդությունների պատճառով գործազրկություն է սպառնում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |