Ադրբեջանում ընդդիմադիր իրավապաշտպան է վթարվել. Գործընկերները չեն բացառում, որ իշխանության պատվերն է

Ադրբեջանում ընդդիմադիր իրավապաշտպան է վթարվել. Գործընկերները չեն բացառում, որ իշխանության պատվերն է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին Բաքվի փողոցներից մեկում թույլատրելի պահին և թույլատրելի տեղով անցնելիս վրաերթի է ենթարկվել Ադրբեջանում իր ընդդիմադիր հայացքներով հայտնի իրավապաշտպան Օգթայ Գյուլալիևը (Oqtay Gülalıyev)։ Այս մասին հայտնում է Ditord.am կայքը՝ հավելելով, որ Գյուլալիևը Ադրբեջանի առաջին փոխնախագահ, նախագահ Իլհամ Ալիևի կինՄեհրիբան Ալիևայի ղեկավարած «Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի» ֆինանսավորմամբ բուժման է տեղափոխվել Թուրքիա։

Վթարի հաջորդ օրը Գյուլալիևին վիրահատել են, որից հետո նա կոմայի մեջ է հայտնվել, վիճակը ծանր է։ Նշվում է, որ ընդդիմադիր իրավապաշտպանի բուժման ծախսերն ամբողջությամբ հոգում է «Հեյդար Ալիևի անվան հիմնադրամը»։ Հիմնադրամի հրավերով Գյուլալիևին հետազոտելու համար Ստամբուլից Բաքու է մեկնել բժիշկների մի խումբ, որոնք առաջարկել են նրան տեղափոխել Թուրքիա։ Իրավապաշտպանը Թուրքիա է տեղափոխվել ադրբեջանական ազգային «ԱԶԱԼ» ավիափոխադրողի հատուկ չվերթով։

Հաղորդվում է, որ որևէ տեղեկություն չկա վրաերթի ենթարկած վարորդի ձերբակալության մասին, թեպետ «ճանապարհային երթևեկության կանոնների» խախտմամբ քրեական գործ հարուցվել է։ Ասվում է, որ վարորդը տաքսիստ Քենան Աբդուլաևն է եղել (Kənan Abdullayev), որը Գյուլալիևին հարվածելուց հետո նրան անձամբ տեղափոխել է հիվանդանոց։ Վթարից հետո ընդդիմադիր գործիչները չեն բացառել, որ վթարը կարող էր պատվիրված լինել հենց իշխանությունների կողմից։

Օգթայ Գյուլալիևն Ադրբեջանում ընդդիմադիր «ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» (Demokratik Qüvvələrin Milli Şurası) միության անդամ է, ինչպես նաև՝ «ռեպրեսիաների և խոշտանգումների դեմ» կոմիտեի (Repressiyalar və İşgəncələr Əleyhinə Komitə) նախագահը։ Նա հայտնի է ադրբեջանական իշխանությունների ակտիվ քննադատմամբ։ Վթարից հետո ընդդիմադիր գործիչները չեն բացառել, որ վթարը կարող էր պատվիրված լինել հենց իշխանությունների կողմից։

 Ուշագրավ
Գերմանիայի կանցլերն առաջիկա օրերին պարբերաբար կորոնավիրուսի թեստ կհանձնի
Քաղաքացիներին հրահանգվել է մնալ տանը, դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում
Կազմակերպությունը նաև տեսանյութ է հրապարակել
«Ես նույնպես վախենում եմ, բայց ոչ թե խանութ, այլ աշխատանքի գնալուց»,- ասել է նա