Կոռուպցիոն բնույթի հանցագործություն. ԱԱԾ ընդունելությունների տունը զրկվել է կոյուղատարից (վիդեո) 8 նոյեմբերի 2019 - 17:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված գրության հիման վրա ոստիկանությունը բացահայտվել է հերթական կոռուպցիոն բնույթի հանցագործությունը։ Մասնավորապես, ըստ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների՝ 2005 թվականին «Լինս» հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ «Երևաննախագիծ» ՓԲ ընկերության կողմից իրականացված «Երևան քաղաքի Հերացու, Սարալանջի և Ավետիսյան փողոցները միացնող նոր մայրուղու» շինարարական աշխատանքների նախագծում ներառվել է նաև ՀՀ ԱԱԾ ընդունելությունների տան կոյուղատարի վերատեղադրման ընդհանուր՝ 10․702․431 դրամ արժեքով աշխատանքները։ Դրա վերաբերյալ «Ճանապարհաշինության ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից հայտարարված մրցույթի հաղթող ճանաչված «Մոստովիկ» ՍՊ ընկերության տնօրինությունը, օգտվելով վերոնշյալ ԾԻԳ-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում ստեղծված հնարավորությունից, ՀՀ ԱԱԾ ընդունելությունների տան կոյուղատարի վերատեղադրման աշխատանքների փոխարեն ապամոնտաժել և խցանել են կոյուղագիծը։ «Ճանապարհաշինության ԾԻԳ»-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից էլ 2008 թվականի սեպտեմբեր ամսվա համար կազմված սերտիֆիկատով նախատեսված կատարվելիք աշխատանքների ցանկից անհիմն հանվել են հիշյալ աշխատանքները, ինչի հետևանքով ՀՀ ԱԱԾ ընդունելությունների տունը զրկվել է կոյուղատարի օգտագործման հնարավորությունից։ Էական վնաս առաջացնելով զուգորդված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու առերևույթ դեպքերի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |