Վրաստանում 28 ցուցարար է ձերբակալվել` նրանք բողոքում էին միասեռականների մասին ֆիլմի դեմ 9 նոյեմբերի 2019 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում և Բաթումում բողոքի ցույցեր են տեղի ունեցել 2 միասեռական պարողների մասին «Եվ մենք պարեցինք» ֆիլմի ցուցադրության դեմ, որը Վրաստանի, Ֆրանսիայի և Շվեդիայի համատեղ արտադրությունն է: 28 մարդ է ձերբակալվել, հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն: ՆԳՆ 4 գործ է հետաքննում` ցուցարարների հարձակումը իրավապաշտպան Աննա Սուբելիանիի և քաղաքական գործիչ Դավիթ Բերձենիշվիլու վրա, ինչպես նաև ոստիկանների, որոնից 2-ը հոսպիտալացվել է, հայտնում է Ինտերֆաքսը: Բողոքի ցույցը կազմակերպել էին վրացական ազգայնական կազմակերպությունները, որոնց առաջնորդները հայտարարել են լրագրողներն, որ թույլ չեն «պոռնոգրաֆիկ, այլասերված» ֆիլմի ցուցադրությունը, որը «դեմ է ազգային ավանդույթներին»: Մինչդեռ ֆիլմը դիտած քաղաքացիները հայտնել են լրագրողներին, որ ոչ մի պոռնոգրաֆիա այնտեղ չկա, այլ կան միյան «վեհ ու սենտիմենտալ» զգացմունքներ: Ֆիլմի ցուցադրությունը կայանալու է նոյեմբերի 9-ին և 10-ին 5 կինոթատրոնում` ոստիկանության հսկողությամբ: Լրագրողներին հայտնել են, որ բոլոր սեանսների բոլոր տոմսերը վաղուց վաճառված են: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |