Չիլիում ցուցարարները հրկիզել են եկեղեցու սրբապատկերներն ու արձանները

Չիլիում ցուցարարները հրկիզել են եկեղեցու սրբապատկերներն ու արձանները

PanARMENIAN.Net - Չիլիում շարունակվում են հակակառավարական ցույցերը: Նոյեմբերի 8-ին մոտ 75, 000 մարդ էր դուրս եկել Սանտյագոյի փողոցներ, ակցիաներն ուղեկցվել են հրկիզումներով: Անհայտները հանել են եկեղեցուց սրբապատկերները, արձաններն ու գույյքը և հրկիզել:

Սանտյագոյում անցկացվող ցույցերի մասնակիցները կրակի են մատնել Պեդրո դե Վալդիվիի անվան համալսարանը։ Քաղաքում կան նաև փակ փողոցներ: Ցուցարարները պահանջում են նախագահի հրաժարականը, հայտնում է Deutsche Welle-ն:

Բողոքները Չիլիում, որը համարվում է Լատինական Ամերիկայի ամենակայուն երկրներից մեկը, սկսվել են հոկտեմբերի կեսից: Առիթ է դարձել հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումը, իսկ պատճառը դժգոհությունն է սոցիալական և տնտեսական անհավասարությունից:

 Ուշագրավ
Բաբաքյար լեռը ՀՀ, Վրաստանի և Ադրբեջանի սահմանների հատման վայր է
Ծառուկյանը պատռել էր ծանուցումը
Դերասանը հայտնի է Կլոդ Զիզիի «Հրեշը», Ֆրանսիս Վեբերի «Խաղալիքը», Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը. 20 տարի անց» ֆիլմերում երկրորդ պլանի դերերով