ՊՆ-ն արդի տեխնոլոգիաների մշակման խմբում զինծառայության նշանակելու ընտրության մրցույթ է հայտարարել

ՊՆ-ն արդի տեխնոլոգիաների մշակման խմբում զինծառայության նշանակելու ընտրության մրցույթ է հայտարարել

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը մրցույթ է հայտարարել զինված ուժերի արդի տեխնոլոգիաների մշակման խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով։ Այս ամսին հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Մրցույթն անցկացվում է «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, մասնակցել կարող են 2019թ. ձմեռային զորակոչին ենթակա զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով՝ ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև ս.թ. դեկտեմբերի 1-ը կարող են գրանցվել atmk.mil.am կայքում: Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ atmk@mil.am, հեռախոս՝ +374 10 294416:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---