Բաբլոյան. Լյարդի փոխպատվաստման ենթարկված երեխան շուտով տուն կգնա

Բաբլոյան. Լյարդի փոխպատվաստման ենթարկված երեխան շուտով տուն կգնա

PanARMENIAN.Net - Լյարդի փոխպատվաստման ենթարկված տասը տարեկան երեխայի վիճակը լավ է: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Արաբկիր» ԲԿ տնօրեն Արա Բաբլոյանը՝ հավելելով, որ նա պատրատ է դուրս գրվելուն:

«Մենք ուրախ ենք ասել, որ երեխան պատրաստ է տուն գնալուն, պարզապես նրան պահում ենք այստեղ, որովհետև հեռու է ապրում և դեռ պետք է որոշ ժամանակ հետո ստանա մի քանի պատվաստումներ, որպեսզի կանխարգելենք տարբեր հիվանդություններով հիվանդանալու վտանգը», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Վերջինս նշել է՝ լավ է նաև երեխայի համար դոնոր դարձած հոր վիճակը:

Պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ ենք արձանագրել, որ այսուհետ ՀՀ-ում նման փոխպատվաստումները հասանելի կլինեն, Բաբլոյանը դրական պատասխան է տվել:

Խոսելով փոխպատվաստման արժեքի մասին՝ ԲԿ տնօրենն ասել է.«Դրա գինը շատ բարձր է, բայց այս ծնողները չեն վճարել ոչինչ: Առաջին վիրահատությունն ամբողջությամբ «Արաբկիր» ԲԿ միջոցներով ենք իրականացրել: Փնտրում ենք հովանավորներ, որոնք կօգնեն մեզ», - ասել է Բաբլոյանը:

Հոկտեմբերի 22-ին «Արաբկիր» ԲԿ-ում կատարվել է Հայաստանում լյարդի առաջին փոխպատվաստումն անչափահաս պացիենտին (10 տարեկան 8 ամսական)։ Երեխան տառապում էր լյարդի բնածին ֆիբրոզով, որն առանց փոխպատվաստման կսպաներ նրան առաջիկա ամիսներին։ Դոնոր է դարձել երեխայի հայրը՝ նրան տալով իր լյարդի մի մասը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---