Նախարար. Բանակցում ենք ՌԴ-ից 2 լաստանավ ձեռք բերելու ուղղությամբ13 նոյեմբերի 2019 - 18:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը 2 լաստանավ ձեռք բերելու ուղղությամբ բանակցություններ է վարում Ռուսաստանի Դաշնության հետ: Այս մասին նոյեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի՝ արտահանման համար Վերին Լարսին այլընտրանք գտնելու մասին հարցին: «Մենք նախնական հետքրքրվածություն ենք հայտնել առ այն, որ ուզում ենք ունենալ երկու լաստանավ: Հիմա նման հնարավորություն ընձեռնված է, որովհետև Ղրիմում կամրջի կառուցումից հետո ռուսական կողմում այս պահին պարապուրդի մատնված լաստանավեր կան, և պետք է հասկանանք հնարավորինս մատչելի տարբերակով դրանք մեզ տրամադրելու հարցը, հիմա գնդակը գործընկերների դաշտում է, պիտի պատասխանեն»,- ասել Պապիկյանը՝ հավելելով, որ այս հարցի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են: Մելքումյանն արձագանքել է՝ նշելով, որ կարևոր է նաև, որ այս հարցով բիզնես հանրության հետ վերլուծություններ արվեն: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |