Շաքարային դիաբետով հիվանդները 2020-2021-ին ևս կապահովվեն «Դիաբետոնով»

Շաքարային դիաբետով հիվանդները 2020-2021-ին ևս կապահովվեն «Դիաբետոնով»

PanARMENIAN.Net - Շաքարային դիաբետով հիվանդները 2020-2021 թվականներին ևս անխափան կապահովվեն ֆրանսիական «ԼեԼաբողատուաղՍեղվիե» ընկերության արտադրության «ԴիաբետոնՄՌ 60-ի (գլիկլազիդ)» դեղով:

Կառավարության նիստում հավանության է արժանացել առողջապահության նախարարության կողմից ներկայացված առաջարկը:

Փոփոխություն կատարելով «Հայաստանի Հանրապետության կարիքների համար դիաբետոն 60 մգ դեղի գնման 2015-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին» որոշման մեջ` 2 տարի ժամկետով երկարաձգվել է Դիաբետոն 60 մգ դեղի գնման գործընթացը, հայտնում է առողջապահության նախարարությունը

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---