Վենետիկի ջրհեղեղն ամենահզորն է 1872-ից ի վեր

Վենետիկի ջրհեղեղն ամենահզորն է 1872-ից ի վեր

PanARMENIAN.Net - Ավերիչ ջրհեղեղը Վենետիկում, որը շարունակվում է արդեն մի քանի օր, ամենահզորն է ճանաչվել վերջին 148 տարում: Նոյեմբերի 17-ին ջուրը քաղաքում հասել է 150 սմ նիշի՝ մեկ շաբաթվա մեջ արդեն 4-րդ անգամ գերազանցելով 140 սմ նիշը:

Սա առաջին նման դեպքն է 1872-ից ի վեր, երբ սկսել են գրանցել ջրի մակարդակը քաղաքում, գրում է Deutsche Welle-ն:

Ըստ Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոյի, ջրի մակարդակի հերթական բարձրացման արդյունքում ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված քաղաքը նոյեմբերի 17-ին 70 տոկոսով ջրածածկ էր: Սան Մարկոյի հրապարակը որպես քաղաքի ամենացածր կետ, փակ է անվտանգության նկատառումներով, փակ են նաև բազմաթիվ թանգարաններ: Տրանսպորտի երթևկը սահմանափակ է:

Հորդառատ անձրևների և անբերանպաստ եղանակի պատճառով Վենետիկում տեղի ունեցած հզոր ջրհեղեղից տուժել է նաև Սբ Ղազար կղզին, որտեղ գտնվում է Մխիթարյան միաբանությունը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Մխիթարյան միաբանության հայր Համազասպ Քեշիշյանը:Վանքի մատենադարանը, պատկերասրահը, ձեռագրատունը չեն տուժել:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մայրավանքի վանահայր Հ. Համազասպ վարդապետ Քեշիշյանի հետ` նշելով, որ Սուրբ Ղազարն այսօր բոլորիս հոգածության կարիքն ունի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---