Սբ Ղազար կղզին ևս հեղեղվել է. Մատենադարանը չի տուժել

Սբ Ղազար կղզին ևս հեղեղվել է. Մատենադարանը չի տուժել

PanARMENIAN.Net - Հորդառատ անձրևների և անբերանպաստ եղանակի պատճառով Վենետիկում վերջին 50 տարում տեղի ունեցած ամենահզոր ջրհեղեղից տուժել է նաև Սբ Ղազար կղզին, որտեղ գտնվում է Մխիթարյան միաբանությունը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Մխիթարյան միաբանության հայր Համազասպ Քեշիշյանը:

Վանքի մատենադարանը, պատկերասրահը, ձեռագրատունը չեն տուժել:

«Գետնահարկի բոլոր սենյակները ողողվել են լճակի տղմոտ ջրով, ջուր է լցվել նաև սեղանատուն: Եկեղեցին ևս հեղեղվել է կես մետր ջրով: Վնասվել են որոշ եկեղեցական զգեստներ և ձեռագործ զարդարանքներ ու գորգեր: Միայն առավոտյան պարզ դարձավ, որ հարավային հատվածում պարսպապատը քանդված է: Վնասվել է նաև վանքի ծովախորշում կայանած «Արմենիա» առագաստանավը»,-ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---