Կրակոցներ Ֆրեզնոյում. 4 զոհ կա

Կրակոցներ Ֆրեզնոյում. 4 զոհ կա

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում հնչած կրակոցների հետևանքով 4 մարդ է զոհվել, առնվազն ևս 6-ը հրազենային վիրավորում է ստացել: Նոյեմբերի 17-ի երեկոյան ոճրագործները մտել են մասնավոր տան տարածք և կրակ են բացել այնտեղ գտնվող մարդկանց ուղղությամբ, որոնք ֆուտբոլային խաղի հեռարձակում էին դիտում:

3 մարդ տեղում է մահացել, 4-րդը տեղափոխվել էր հիվանդանոց կրիտիկական վիճակում և այնտեղ է մահացել, գրում է Deutsche Welle-ն:

Այգում միջադեպի ժամանակ մոտ 35 մարդ է եղել: Ըստ ոստիկանության տեղի դեպարտամենտի պետի տեղակալ Մայքլ Ռիդի, զոհերը 25-30 տարեկան երիտասարդներ են: Ենթադրյալ հանցագործների ինքնության և դրդապատճառների մասին ոչինչ հայտնի չէ: Ձերբակալությունների մասին ևս չի հայտարարվել:

Ֆրեզնոն գտնվում է Սան Ֆրանցիսկոյից 300 կմ հեռավորության վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---