Չավուշօղլու. Թուրքիան կարող է վերսկսել ռազմական գործողությունը Սիրիայում19 նոյեմբերի 2019 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան կարող է վերսկսել ռազմական գործողությունը Սիրիայի տարածքում, քանի որ Ռուսաստանն ու քրդական ռազմական կազմավորումները չեն կատարում պայմանավորվածությունները: Այդ մասին նոյեմբերի 18-ին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: «Եթե մենք չստանանք ցանկալի արդյունքը, կանենք այն, ինչ պահանջվում է, ինչպես նախկինում էինք անում: Այլ ելք չկա: Մենք պետք է վերացնենք ահաբեկչության սպառնալիքը մեր հարևանությամբ»,-հայտարարել է նա: Թուրքիան կարծում է, որ պայմանավորվածություններին հակառակ, քրդական YPG-ի ոչ բոլոր ջոկատներն են հեռացել սահմանամերձ տարածքից, գրում է Deutsche Welle-ն: Նոյեմբերի 1-ին Թուրքիան և Ռուսաստանը սկսել են համատեղ պարեկությունը թուրք-սիրիական սահմանի շրջանում: Համատեղ պարեկությունը իրականացվում է ըստ ՌԴ և Թուրքիայի միջև ստորագրված հուշագրի՝ այն կնքվել է 2019-ի հոկտեմբերի 22-ին Սոչիում: Ըստ այդ պայմանավորվածության YPG-ի քուրդ մարտիկները պետք է մինչև հոկտեմբերի 29-ը հեռանային անվտանգության 30 կիլոմետրանոց գոտուց: ՌԴ-ն հայտարարել է, որ պայմանավորվածությունը կատարվել է: Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |