Վրաստանում ընդդիմությունը կշարունակի բողոքի ակցիաները

Վրաստանում ընդդիմությունը կշարունակի բողոքի ակցիաները

PanARMENIAN.Net - Վրաստանի ընդդիմության առաջնորդները հայտարարել են, որ կշարունակեն պիկետները ոչ միայն խորհրդարանի շենքի, այլ նաև այլ պետական հաստատությունների մոտ: Ընդդիմությունը մտադիր է նաև շարունակել բողոքի ակցիաները Ռուսթավելու պողոտայում և բանավեճի համաձայն չէ՝ այդպիսին են 20 ընդդիմադիր կուսակցությունների վերջին խորհրդակցության արդյունքները:

Նոյեմբերի 18-ին ոստիկանությունը ցրել է ցույցը խորհրդարանի շենքի մոտ և դուրս մղել ցուցարարներին Ռուսթավելու պողոտայից: Այժմ բոլոր ճանապարհները խորհրդարնի շուրջ բաց են,հայտնում է «Sputnik Գրուզիան»:

Նոյեմբերի 19-ի առավոտյան ցուցարարները կրկին մի քանի վրան են տեղադրել խորհրդարանի շենքի մոտ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ընդդիմությունը մտադիր է բողոքի ակցիա իրականացնել Թբիլիսիի քաղաքային դատարանի մոտ, որտեղ քննարկվելու է նոյեմբերի 18-ին Ռուսթավելու պողոտայից բերման ենթարկվածների խափանման միջոցը:

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունն առաջարկել է ընդդիմությանը քաղաքական բանավեճ անցկացնել ընտրակարգի փոփոխության թեմայով, փողոցային ակցիաների փոխարեն:

Միացյալ ընդդիմության հանրահավաքը խորհրդարանի շենքի մոտ կկայանա 19:00-ին:

Բողոքի ցույցերը Թբիլիսիսում մեկնարկել են նոյեմբերի 14-ից: Իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը դեռ ամռանն էր համաձայնություն տվել խառը ընտրակարգից համամասնականի անցնելուն՝ Թբիլիսիի կենտրոնում ցույցի դուրս եկած երիտասարդության և ընդդիմության ճնշման տակ: Այն ժամանակ կողմ արտահայտվեց իշխող կուսակցության 93 անդամ, սակայն այժմ պարզվում է, որ մեծամասնականով ընտրվածներից շատերը դեմ են դրան: Նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ ընդդիմությունը կողմ է քվեարկել ուղղումներին, ընդհանուր առմամբ հաջողվել է ստանալ միայն 101 քվե, անհրաժեշտ 113-ի փոխարեն:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---