Մխիթարյան. Ես զբոսաշրջիկի կարգավիճակով չեմ Հռոմում20 նոյեմբերի 2019 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Four Four Two-ին տված հարցազրույցում ասել է, որ ինքը Հռոմ է եկել ոչ որպես զբոսաշրջիկ, այլ միացել է իտալացիներին, որպեսզի օգնի նրանց ավելի բարձր արդյունքների հասնել: Ֆուտբոլիստը նաև ասել է, որ լավ է զգում իրեն Հռոմում, քանի որ իտալացիները նման են հայերին: 30-ամյա ֆուտբոլիստը, որը պատրաստվում է թիմ վերադառնալ վնասվածքից հետո, ասել է որ պատրաստ է իր ավանդը բերել խաղին: «Այստեղ հրաշալի է: Քաղաքն ու ակումբը հարուստ պատմություն ունեն»,-ասել է նա բրիտանական հանդեսին, ասվում է ակումբի պաշտոնական կայքում: «Եղանակը նման է Հայաստանի եղանակին, որտեղ մենք տարվա մեջ 300 արևոտ օր ունենք: Իսկ իտալացիները նման են հայերին՝ ուրախ, հումորի զգացումով, նմանատիպ մտածելակերպով: Այնպես որ, ես ինձ այստեղ լավ եմ զգում: Սակայն, անշուշտ, ես զբոսաշրջիկի կարգավիճակով չեմ այստեղ: Ես եկել եմ օգնելու «Ռոմային» ավելի բարձր արդյունքներ գրանցել»,-ասել է նա: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» |