Amnesty International. Իրանում ցույցերի ժամանակ ավելի քան 100 մարդ է զոհվել20 նոյեմբերի 2019 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Իրանում արդեն մի քանի օր շարունակվող բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 100 մարդ է զոհվել: Այդ մասին նոյեմբերի 19-ին հայտնել է իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը: «Տեսագրությունները, ականատեսների վկայություններն ու Իրանից դուրս գործող ակտիվիստներից ստացած տեղեկություններն Իրանի անվտանգության ուժերի կողմից ապօրինի սպանությունների սարսափելի տեսարան են ի հայտ բերում»,-ասել են կազմակերպությունում, գրում է RTVI-ն: Կազմակերպությունը համարում է, որ զոհերի թիվը շատ ավելին կարող է լինել: Ըստ որոշ տվյալների, առնվազն 200 մարդ է զոհվել: Պետական ԶԼՄ-ները մի քանի զոհերի մասին են հայտնել միայն ցուցարարների շրջանում, և առնվազն 4 զոհի մասին իրավապահների շրջանում: Բողոքի ցույցերն Իրանում սկսվել են նոյեմբերի 15-ին մի քանի քաղաքներում: Պատճառը բենզինի գինը կրկնապատկելու մասին կառավարության որոշումն էր, նախատեսվում է նաև վառելիքի մանրածախ վաճառքի սահմանափակումներ կիրառել: Իշխանությունները ամսական 60 լ բենզինի լիմիտ են սահմանել մասնավոր ավտոմեքենաների համար, որոնց դեպքում բենզինը վաճառվում է ավելի ցածր գնով: Նոյեմբերի 16-ի առավոտյան ցուցարարները փորձել են գրոհել Սիրջանի նավթաբազան: Երկրում անջատել են ինտերնետ կապն ու բբջային կապը: Իրանի գերագույն առաջնորդ Ալի Համենեին հավանություն է տվել թանկացմանը: Նա նաև ցույցերի կազմակերպման մեջ մեղադրել է Իսլամական հանրապետության թշնամիներին ու «օտարերկրացի հակառակորդներին»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք |