«Սպայկայի» կապույտ բորբոսով պանիրը ՌԴ տեղափոխող բեռնատարը 6 օր անց հատել է Լարսը20 նոյեմբերի 2019 - 12:40 AMT PanARMENIAN.Net - «Սպայկա» ընկերության արտադրած 20 տոննա պանրով բեռնատարը, որը նոյեմբերի 13-ին ուղևորվել էր դեպի Ռուսաստանի Դաշնություն, 6 օր ՌԴ Վերին Լարսում կանգնեցվելուց հետո անցել է մաքսային անցակետը: Այս մասին հայտնում են ընկերության ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ ՌԴ Մաքսային ծառայության կողմից թույլատրվել է պանրի բացթողումը ՌԴ տարածք 10%-անոց մաքսային զննություն կատարելուց հետո: «Ուղարկվել էր այն նույն խմբաքանակը, որը հետ էր վերադարձվել ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետի կողմից: Այդ նույն ընթացքում՝ նոյեմբերի 17-ին, ՀՀ ՊԵԿ աշխատակիցները և Հայաստանում ՌԴ մաքսային ներկայացուցիչները այցելել էին «Սպայկա» ընկերության պանրի գործարան և մանրամասն ծանոթացել են պանրի արտադրման ողջ գործընթացին՝ սկսած կաթի մթերումից մինչև պանրի վերջնական փաթեթավորումը»,- նշվում է ընկերության հայտարարության մեջ: Նոյեմբերի 11-ին«Սպայկա» ընկերությանը պատկանող մեքենան, որը բեռնված էր եղել ընդհանուր առմամբ 21 տոննա պանրով, Վերին Լարսի մաքսակետում 24 օր մնալուց հետո հետ էր վերադարձել Հայաստան, քանի որ մաքսատանն արգելել էին բեռը Ռուսաստանի Դաշնության տարածք ուղարկել: Բեռը հետ ուղարկելու պատճառն այն էր, որ մաքսատանը էլեկտրոնային փոստով ստացել էին փորձաքննության արդյունքները, որոնց համաձայն պանրի ծագման երկիրը նշված է եղել՝ «Հայաստան, Առաջավոր Ասիա, Հարավ-արևելյան Եվրոպա»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |