Երթուղայինի վարորդը սպառնացել է կտրել դերասանի կոկորդը, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում20 նոյեմբերի 2019 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Դերասան Արտյոմ Կարապետյանի` իրեն սպառնալու մասին տեսանյութի առիթով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: Արտյոմ Կարապետյանը նոյեմբերի 19-ին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ նշում էր, թե երթուղայինի մի վարորդ սպառնացել է կտրել իր կոկորդը: Դերասանի խոսքով՝ վարորդը մեքենայից դուրս է բերել տարբեր գործիքներ, դանակ, որոնցով սպառնացել է իրեն: «Օրը ցերեկով մայրաքաղաքի մեջ կարող է մի խլնքոտ, թարախակալած գազելի շոֆեր իր սալոնից դանակ, խանչալ, չափաջաղ հանի ու ուզի՝ իմ վիզը կտրի, ոչ ավելի, ոչ պակաս՝ կնոջս աչքի առաջ»,- ասել է դերասանը՝ հայտնելով, որ ինքնը պատրաստվում հոգալ իր անվտանգության մասին՝ այսուհետ իր հետ կրելով մեծ դանակ: Միջադեպի մասին ֆեյսբուքյան իր էջում պատմել է նաև դերասան Սերգեյ Դանիելյանը: «Երեկ նա ճանապարհին մեկին նկատողություն է անում, որ նա շատ վատ բան արեց, և քիչ էր մնում Արտյոմն իրեն վրաերթի ենթարկեր: Հետո բոլոլա է սկսվում, էդ «ԳԱԶԵԼ»-ի վարորդը դանակ է հանում: Լավ է, որ լուրջ բան չեղավ: Մենք գնացինք ոստիկանություն և այսօրվա տերմինաբանությամբ ասած «գործ տվեցինք»,-ասել է Դանիելյանը: Նույն տեսանյութում Կարապետյանը նշում է, որ ոստիկաններն արդեն փնտրում են երթուղայինի վարորդին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |