Կորցրած նույնականացման քարտով վարկ են ստացել21 նոյեմբերի 2019 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Անհայտ անձը վարկ է ստացել ուրիշի նույնականացման քարտով: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու պաշտոնական փաստաթղթերի ապօրինի ձեռք բերելու և օգտագործելու բոլոր հանգամանքները: Նախնական տվյալներով` 2018 թ. դեկտեմբերի 27–ին, անհայտ անձը, Երևան քաղաքի Մովսես Խորենացի փողոցում գործող վարկային կազմակերպություն ներկայացնելով ՀՀ քաղաքացու կորցրած նույնականացման քարտը, առանց վերջինիս գիտության և համաձայնության, վերջինիս անվամբ ստորագրել է վարկային պայմանագիրն ու ստացել է 150.000 ՀՀ դրամ գումար, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Դեպքի առթիվ` ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 326-րդ հոդվածի հատկանիշներով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում: Նախաքննության ընթացքում ստացվել է վերոնշյալ հասցեում գործող վարկային կազմակերպությանը պատկանող անվտանգության տեսախցիկների տեսագրությունը, որտեղ ֆիքսվել է առերևույթ հանցագործություն կատարած անձը: Միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ: Ովքեր ճանաչում են տեսապատկերված անձին, կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |