Ալեն Սիմոնյանն առաջարկում է կրկին անցնել ամառային և ձմեռային ժամանակի

Ալեն Սիմոնյանն առաջարկում է կրկին անցնել ամառային և ձմեռային ժամանակի

PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ: Այս մասին Սիմոնյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Օրինագծի ընդունման դեպքում մարտին և հոկտեմբերին ժամային փոփոխություններ կլինեն:

«Փոփոխությունը հնարավորություն կտա անցում կատարել ամառային ժամի և օգտագործելով բնական լույսը` խնայել հոսանք և ոչ միայն»,- գրել է Սիմոնյանը:

Փոփոխությամբ նախատեսված է յուրաքանչյուր տարվա մարտի վերջին կիրակին՝ ժամը 02.00-ին, ժամացույցի սլաքը մեկ ժամով առաջ տանել, իսկ հոկտեմբերի վերջին կիրակին՝ ժամը 03.00-ին` մեկ ժամով հետ բերել:

2019-ի սկզբում Ալեն Սիմոնյանն ասել էր, որ Հայաստանը կարող է անցնել ամառային ժամանակի, ինչը, ըստ նրա, հնարավորություն կտա հոսանքի վճարների մինչև 10%-ի խնայողություններ անել:

2012-ին Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքում առաջարկվող ուղղումների փաթեթրը, որի համաձայն Հայաստանն այլևս չի անցել ամառային ժամանակի: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանը ողջ տարվա ընթացքում եղել է մեկ ժամային գոտում՝ GMT+4:

 Ուշագրավ
Գիտնականներն ասում են, որ Համաշխարհային օվկիանոսի տաքացումը վկայում է կլիմայի փոփոխության արագանալու մասին
Ավելի վաղ արքայազն Հարիին և նրա կինը հայտնել էին, որ մտադիր են ֆինանսական ինքնուրույնության հասնել առանց թագավորական արտոնությունների
Ինքնաթիռը կործանվել է թռիչքից անմիջապես հետո