2020-ին ՀՀ-ում միանգամից 2 դիակիզարան կբացվի25 նոյեմբերի 2019 - 13:06 AMT PanARMENIAN.Net - 2020-ին ՀՀ-ում միանգամից 2 դիակիզարան կբացվի: Այդ մասին PanARMENIAN.Net –ի հետ զրույցում հայտարարել է «Բնակչության հատուկ սպասարակում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանը: «Մենք ուսումնասիրել ենք այդ ոլորտի օրենսդրությունը, օրենքի հետ կապված ոչ մի խնդիր չենք տեսնում: Կան ներդրողներ, որոնց հետաքրքրում է սա, նրանք պատրաստ են գումար ներդնել և դիակիզարան բացել: 2020-ին Հայաստանում 2 դիակիզարան կբացվի»,-ասել է Իսկանդարյանը՝ հավելելով, որ ներդրողներն ուսումնասիրել են հարցը և եկել այն եզրակացության, որ ՀՀ-ում կա նման պահանջարկ: «Մարդիկ պետք է ընտրության հնարավորություն ունենան: Եվ կարևոր չէ, թե ինչպիսին է այս հարցում եկեղեցու կամ որոշ քաղաքացիների մոտեցումը, մարդիկ պետք է ընտրության հնարավորություն ունենան: Մենք ուեցել ենք դեպքեր, երբ մարդիկ դին տարել են Մոսկվա, այնտեղ հրկիզել են և աճյունի հետ վերադարձել, քանի որ այստեղ դա հնարավոր չէր անել»,-ասել է տնօրենը: Նա հավելել է, որ դիակիզումը ավանդական հուղարկավորությունից քիչ ծախսեր է պահանջում: Ըստ Իսկանդարյանի, թաղման ոլորտն իր խնդիրներն ունի: Միայն Երևանում տարեկան 1.8 հա է հատկացվում գերեզմանոցներին, իսկ պաշտոնապես բոլոր 21 գերեզմանոցների ընդհանուր մակերեսը 530 հա է: «Եվ դա միայն թղթի վրա, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ոչ պաշտոնապես յուրաքանչյուր գերեզմանոց ավելի շատ տեղ է զբաղեցնում, քան փաստաթղթերում է նշված: Գերեզմանոցը շատ «արագ աճող օրգանիզմ է»,-հավելել է Իսկանդարյանը: Այժմ Երևանում գերեզմանների համար հողի հատկացումները պաշտոնապես անվճար են՝ հանգուցյալի հարազատները միայն 26,900 դրամ պետք է վճարեն փորելու համար: Սակայն, ըստ տնօրենի, շուտով նախատեսվում է վճարովի դարձնել հողի հատկացումները՝ վերահսկելու համար գերեզմանոցների տարածքի աճը: «Հողամասերն անվճար են հատկացվում և մարդիկ հաճախ չարաշահում են դա՝ ավելի շատ տարածք զբաղեցնելով, քան անհրաժեշտ է: Հողամասի վաճառքը խնդրի միակ լուծումը կարող է լինել անընդհատ ընդլայնվող գերեզմանատների պարագայում: Այլ տրամաբանական լուծում մենք չենք տեսնում»,-ասել է Իսկանդարյանը: Մայրաքաղաքում գործող 21 գերեզմանատների ընդհանուր տարածքը 530 հա է: 2019 թվականի դրությամբ Երևան քաղաքում կա 90 պուրակ և զբոսայգի՝ 213 հա ընդհանուր տարածքով: Քաղաքապետարանից ստացված տվյալների համաձայն՝ մայրաքաղաքում գերեզմաններն ավելի շատ տարածք են զբաղեցնում, քան կանաչ տարածքները: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |