Վրաստանում պատերազմի ժամանակ Ռուսաստանը չի օգտագործել Հայաստանի ռազմական կայանը12 նոյեմբերի 2008 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ժխտել է մի շարք ԶԼՄ-ների հայտարարություններն այն մասին, որ այս տարվա օգոստոսին ՌԴ-ն օգտագործել է Հայաստանում տեղակայված իր ռազմական կայանը ռուսական ռազմական ինքնաթիռների` Վրաստանի տարածք թռչելու համար: Հայաստանի հակաօդային պաշտպանությունը ուշադիր հսկել է հանրապետության օդային տարածքը, եւ նման տեղեկատվությունը չի հաստատվում»,- ասել է Օհանյանը Թբիլիսիում տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ:Նա հայտնել է, որ հայ-ռուսական համաձայնությունների համապատասխանությամբ Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմական կայանը կարող է օգտագործվել միայն նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանի վրա եւ միայն հայկական կողմի հետ համաձայնեցվելու դեպքում, գրում է Իզվեստիյա թերթը: Օհանյանն այսօր Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Կեզերաշվիլիի հետ եւ քննարկել երկու երկրների համագործակցության հարցերը պաշտպանության ոլորտում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |