Մխիթարյան. Անհամբեր սպասում եմ խաղադաշտ վերադառնալուն

Մխիթարյան. Անհամբեր սպասում եմ խաղադաշտ վերադառնալուն

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ անհամբեր սպասում է, թե երբ է խաղադաշտ վերադառնալու:

«Ես ջանադրաբար մարզվում եմ: Անհամբեր սպասում եմ խաղադաշտ վերադառնալուն»,-գրել է Մխիթարյանը Twitter-ի իր միկրոբլոգում: Նա նաև լուսանկար է հրապարակել նոյեմբերի 25-ի մարզումից:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ֆուտբոլիստն ապաքինվել է վնասվածքից և վերսկսել է մարզումները իտալական «Ռոմայի» ընդհանուր խմբում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---