Ինչպես է ՌԴ-ն պայքարել ու պայքարում Նժդեհի հիշատակի դեմ

Ինչպես է ՌԴ-ն պայքարել ու պայքարում Նժդեհի հիշատակի դեմ

PanARMENIAN.Net - Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում նոյեմբերի 30-ին Գարեգին Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժումը հայ ռազմաքաղաքական գործչի հիշատակի դեմ կատարվող ոչ միակ, ոչ էլ առաջին քայլն է Ռուսաստանի կողմից:

2016-ին Ռուսաստանը՝ ԱԳՆ ներկայացուցչի մակարդակով հայտարարել էր «Մոսկվան զարմացած է Երևանում ֆաշիստական գեներալի արձանի տեղադրմամբ»: 2018-ին Գարեգին Նժդեհի՝ Երևանում տեղադրված արձանի դեմ նաև ստորագրահավաք էր սկսվել Ռուսաստանում:

Ի դեպ, ապամոնտաժված հուշատախտակն օրեր առաջ վանդալիզմի էր ենթարկվել: Հայկական եկեղեցու բակում տեղադրված հուշատախտակը սև ներկով էր ներկել Արմավիրի Քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը:ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը դեպքի առնչությամբ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Վինոգրադովի գործողությունները դիտարկում են որպես վանդալիզմի դրսևորում Հայ առաքելական եկեղեցու տարածքում, ինչը հակասում է սահմանված օրինական կարգին:

Ի դեպ, 2011 թվականին Սոչիում ապամոնտաժվել էր ռուսական կայսրության բանակի գեներալ և Հայաստանի ազգային հերոս Անդրանիկ Օզանյանի արձանը: Մայիսի 28-ին Վոլկոնկա ավանում (քաղաք Սոչի) պետք է տեղի ունենար ռուսական բանակի գեներալ, զորավար Անդրանիկ Օզանյանի հուշարձանի բացումը: Իրադարձությունը նվիրված էր Հայաստանի Առաջին հանրապետության օրվան, ուստի պետք է հավաքվեին մոտ 6000 հայեր Կրասնոդարի երկրամասի տարբեր վայրերից, Աբխազիայից և այլն: Սակայն տեղի իշխանությունները կտրականապես թույլ չէին տվել բացել հուշարձանը և հայտարարել էին, որ հայերը ստիպված են լինելու ապամոնտաժել հուշարձանը, հակառակ դեպքում, դա կանեն իշխանությունները: Այդ դեպքում արդեն արձանը կքանդվի: Սոչիի հայ համայնքից ասել էին, որ իշխանությունների դիրքորոշման պատճառն այն է, որ եթե հուշարձանը բացվի, Թուրքիան կարող է հրաժարվել Սոչիի Օլիմպիադայինմասակցել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---