Ադրբեջանի Միլի մեջլիսը դիմել է Ալիևին՝ արձակման և արտահերթ ընտրությունների հարցով 2 դեկտեմբերի 2019 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի մեջլիսի ընդլայնված նիստը, որն անցնելու է դեկտեմբերի 3-ին, կարող է վերջինը դառնալ V գումարման խորհրդարանի համար: Այդ մասին հայտարարել է Միլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովը: Միլի Մեջլիսը որոշել է դիմել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ խորհրդարանի արձակման և արտահերթ ընտրությունների նշանակման հարցով, գրում է Haqqin.az-ը: Նախագիծը դրվել է քվեարկության և ընդունվել 99 ձայնով: Նոյեմբերի 28-ին իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության Քաղխորհրդի արտահերթ նիստում որոշվել է արձակել Միլի մեջլիսը՝ խորհրդարանը: Իշխող կուսակցության խմբակցությունը մեծամասնություն ունի Միլի մեջլիսում: Որոշումը բացատրվել է նրանով, որ Միլի մեջլիսի կազմը չի համապատասխանում պետության ղեկավարի վարած քաղաքականությանը, և փաստացի չի մասնակցում երկրում իրականացվող բարեփոխումներին: Ադրբեջանի Միլի մեջլիսում 125 պատգամավոր կա, որոնք ընտրվում են 5 տարով: Գործող խորհրդարանն ընտրվել է 2015-ի նոյեմբերի 1-ին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |