Փոխնախարար. Ոստիկանապետի և ԱԱԾ պետի պաշտոնների ազատականացումը խնդիրներ կառաջացնի

Փոխնախարար. Ոստիկանապետի և ԱԱԾ պետի պաշտոնների ազատականացումը խնդիրներ կառաջացնի

PanARMENIAN.Net - Ոստիկանության պետի և ազգային անվտանգության տնօրենի պաշտոնների չափանիշների ազատականացումը կարող է խնդիրներ առաջացնել: Այս մասին Ազգային ժողովում ԱԱԾ ղեկավարի և ոստիկանապետի պաշտոններում քաղաքացիական անձի նշանակելու մասին քննարկման ժամանակ ասել է արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը՝ հավելելով, որ գործադիրը չի փոխել ուժային կառույցների պաշտոնների ազատականացման հարցի շուրջ դիրքորոշումը։

«Ոստիկանության պետի և ԱԱԾ տնօրենի պաշտոնների չափանիշների ազատականացումը կարող է խնդիրներ առաջացնել, ինչպես Սահմանադրության, այնպես էլ այդ կառույցների ներքին աշխատանքները կանոնակարգելու տեսանկյունից», - ասել է Գրիգորյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է, որ ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները միշտ էլ քաղաքական են եղել՝ հավելելով, որ իր համար զարմանալի էր դեկտեմբերի 2-ին պետաիրավական հանձնաժողովը դեմ է քվեարկել այս նախագծին:

«Ի սկզբանե տրամադրվածություն կար՝ նախագիծը մերժելու։ Բայց ԱԺ նախագահը հատուկ ելույթ էր ունեցել՝ նշելով, որ մեծամասնությունը կողմ է նախագծին», - ասել է Էդմոն Մարուքյանը։

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն իր հերթին հավաստիացրել է, որ նախագծի քննարկումների ժամանակ ներդրել են բոլոր ջանքերը՝ ազատականացնելու վերոնշյալ պաշտոնները։

«Բայց եկանք այն եզրակացության, որ առկա կանոնակարգումները թույլ չեն տալիս ունենալ լուծում, որը չի խարխլի գոյություն ունեցող համակարգերը», - ասել է նա։

Նոյեմբերի 2-ին ԱԺ պետաիրավական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով նախատեսվում էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական դարձնել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---