«Թրանսփարենսի Ինթերնեշնլը» չի համարում կոռուպցիա քաղաքապետարանի կողմից աղբատար մեքենաներ նվեր ստանալը 3 դեկտեմբերի 2019 - 18:35 AMT PanARMENIAN.Net - «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը, արձագանքելով որոշ ձեռնարկատերերից Երևանի քաղաքապետարանի կողմից սանիտարական մաքրման ծառայության համայնքային կազմակերպության համար «Կամազ» մակնիշի մասնագիտացված բեռնատարները նվիրատվությամբ ստանալու վերաբերյալ մամուլում տարածված հրապարակումներին, հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ առկա տեղեկատվության հիման վրա այն չպետք է դիտարկվի որպես կոռուպցիա, քանի որ Երևանի քաղաքապետարանի որևէ պաշտոնատար անձ նյութական օգուտ դրա արդյունքում չի ստացել։ «Մասնավոր հատվածի կողմից հանրային կառույցին, մասնավորապես համայնքային մարմիններին նվիրատվություններն ու նվիրաբերությունները ընդունված պրակտիկա են և երբեմն խրախուսվում են որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության եղանակ: Այդուհանդերձ, հարկ է նկատել, որ այս գործընթացում չեն բացառվում կոռուպցիոն ռիսկերը, որոնք կարող են ներառել պարտադրանք՝ կատարելու նվիրաբերություններ, հնարավոր պայմանավորվածություններ՝ ընկերությանը արտոնություններ տրամադրելու կամ այդ առնչությամբ անօրինական որոշումներ ընդունելու առումով: Երևան քաղաքին աղբատար մեքենաների նվիրաբերության դրվագում նման ռիսկերի վերաբերյալ որևէ հրապարակային փաստ ներկա պահին ներկայացված չէ, թեև անշուշտ կասկած են հարուցում կատարված նվիրաբերությունների ժամանակահատվածը, որը համընկնում է օրինակ՝ փոխակապկցված անձանց շինթույլտվությունների ստացման ժամանակահատվածին», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: Նշվում է, որ կոռուպցիոն ռիսկեր ծնող հիմնական գործոնը Երևանի քաղաքապետարանի կառավարման ոչ բավարար թափանցիկ և հաշվետվողական գործելակերպն է, ինչը շտկելու ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել շուտափույթ միջոցառումներ: Կազմակերպությունն առաջարկում է. Երևանի քաղաքապետարանին և դրան կից համայնքային կազմակերպություններին տրամադրվող նվերներն անմիջապես գրանցել էլեկտրոնային հաշվառման հրապարակային գրանցամատյանում և հասանելի դարձնել հանրությանը: Բոլոր քաղաքաշինական փաստաթղթերը, այդ թվում՝ հողահատկացման որոշումները, ճարտարապետահատակագծային առաջադրանքները, քանդման և շինարարության թույլտվությունների ամբողջական տեղակատվությունը տեղադրել Երևանի քաղաքապետարանի կայքում: Երևան քաղաքի քաղաքաշինական գործընթացներում իրականացնել հանրային քննարկումներ, ինչպես սահմանված է ՀՀ քաղաքաշինության մասին օրենքով և ՀՀ կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» N660 որոշմամբ: Միաժամանակ նախաձեռնել այս գործընթացների ներառականությանն ու առավել վաղ փուլում հանրային ներգրավման գործիքակազմի հզորացմանը միտված լրացուցիչ քայլեր։ Վերացնել ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N912-Ն որոշումը, որը նախորդ կոռումպացված ռեժիմի կողմից հատուկ ստեղծվել է կոռուպցիոն գործարքները խթանելու նպատակով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանի քաղաքապետարանը տարբեր գործարարներից նվեր է ստացել սանիտարական մաքրման ծառայության համայնքային կազմակերպության համար «Կամազ» մակնիշի մի քանի մասնագիտացված բեռնատար: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |